Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Եվրատեսիլյան խախտումների մասին Հանրայինում ոչինչ չգիտեն

Եվրատեսիլյան խախտումների մասին Հանրայինում ոչինչ չգիտեն
03.10.2012 | 16:09

Լուրեր են շրջանառվում, որ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող 5 տղաներից կազմված «Compass band» խումբը հնարավոր է, որ չմասնակցի մրցույթին: Ըստ այդ լուրերի` կեղծվել են մասնակիցների տարիքը և էլի ինչ-ինչ խախտումներ են եղել:

Հանրային հեռուստատեսությունում, պարզվում է, ոչինչ չգիտեն այս մասին, մեզ հայտնեցին միայն, որ նախագծի պատասխանատուն Գոհար Գասպարյանն է, ով ներկայումս արտերկրում է:
Պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել եվրատեսիլյան խախտումների մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ